«Անցյալ և մոտիվացիա» գիրքի հեղինակը՝ երաժիշտ և դիրիժոր Վարդան Հակոբյանը, ունենալով մեծ փորձ դասական երաժշտության կատարողական արվեստում, անդրադարձել է մի թեմայի, որը, համոզված եմ, շատերին կհետաքրքրի. նրա համար հասունացել է անհրաժեշտություն
գտնելու մի բանաձև, որով կարելի է հնարավորինս ճիշտ և խորը ընկալել ու մեկնաբանել դասական երաժշտությունը: Չլինելով հոգեբան` հեղինակը բացահայտել ու վերլուծել է մի շատ հետաքրքիր թեմա` ինչ ազդեցություն ունեն կոմպոզիտորի մանկության իրադարձությունները
նրա ստեղծագործական ոճի և ձեռագրի վրա: Դասական հոգեբանությունը բազմիցս անդրադարձել է մանկության և պատանեկանության փուլի իրադարձությունների ու տրավմաների ազդեցությանը անձի ձևավորման վրա, բազմիցս մեկնաբանվել է «կոմպենսացիան և հիպերկոմպենսացիան»՝ որպես
անձի ինքնահաստատման մեխանիզմ: «Անցյալը» ոչ միայն անձի անցած ճանապարհն է, այլև պատմական այն իրադարձություններն են, որոնք հանդիսացել են մոտիվացիա կոմպոզիտորի ստեղծագործական գործունեություն համար։ Իսկ «մոտիվացիան» կիրառական հոգեբանությունը դիտարկում է որպես
անձի զարգացման ճանապարհ: Գրքի հեղինակը, միավորելով այս ամենը, իր համար գտել է բանաձև, որն օգնում է նրան հնարավորինս խորը և ճիշտ գնահատել ու զգալ կոմպոզիտորի ստեղծագործական միտքը և այն փոխանցել ունկնդրին կատարման միջոցով։
Գիրքը կարող է օգտակար լինել երաժիշտների, և՛ ոչ միայն երաժիշտների համար, քանի որ անդրադառնում է հայտնի կոմպոզիտորների անձնական կյանքի և պատմական տվյալ փուլի նրբություններին՝ այս երկուսի դիտանկյունից մոտենալով արդեն հայտնի ստեղծագործություններին:
Գիրքն առհասարակ ուղղված է բոլոր նրանց, ովքեր սիրում են մտածել և ինքնուրույն եզրահանգումների գալ…
Դասական արվեստի հավերժական և միշտ պահանջված լինելն ունի իր գաղտնիքը, և գրքի հեղինակը գտել է ևս մեկ բանաձև՝ այդ գաղտնիքը բացահայտելու և կատարողական արվեստի միջոցով այն փոխանցելու լայն հանրությանը:
Վարդան Հակոբյան
Անցյալ և մոտիվացիա [EPUB ebook]
Անցյալ և մոտիվացիա [EPUB ebook]
Kup ten ebook, a 1 kolejny otrzymasz GRATIS!
Format EPUB ● ISBN 9788835320548 ● Rozmiar pliku 5.6 MB ● Wydawca Vard ● Opublikowany 2019 ● Do pobrania 24 miesięcy ● Waluta EUR ● ID 7235425 ● Ochrona przed kopiowaniem bez